Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Արայիկ Հարությունյանը Ռուստամ Մուրադովի հետ քննարկել է ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման շուրջ հարցեր

Արայիկ Հարությունյանը Ռուստամ Մուրադովի հետ քննարկել է ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման շուրջ հարցեր
14.11.2020 | 19:56

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Լեռնային Ղարաբաղ ժամանած՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ խորհրդակցությունների շրջանակում ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հանդիպման ընթացքում քննարկել ենք անվտանգության ապահովման նպատակով ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման, խաղաղապահ առաքելության դիտորդական և մարդասիրական գործառույթների հետ կապված հարցերի լայն շրջանակ: Երկուստեք ընդգծվել է Արցախում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ու բնակչության բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու կարևորությունը և այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 2685

Մեկնաբանություններ